1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նարեկ Մկրտչյանը և Օսա Ռեգները քննարկել են Հայաստանում UN Women-ի գրասենյակ ստեղծելու հնարավորությունը

Նարեկ Մկրտչյանը և Օսա Ռեգները քննարկել են Հայաստանում UN Women-ի գրասենյակ 
ստեղծելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women)  գործադիր տնօրենի տեղակալ, կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ապահովման, ինչպես նաև գենդերային հավասարության և կանանց զորեղացման ուղղությամբ համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև Հայաստանում UN Women-ի գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բաղադրիչի ներառման, գենդերային հավասարության հասնելու ազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ միջոցառումների դերը։ Ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]