Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 849 նոր դեպք
15:43, 19 Մարտ 2022
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 19-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 849 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 641 հազար 399 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1855 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 596 հազար 779 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 643 մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում