Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ն Իրանի հետ ակտիվ բանակցություններ է վարում Հյուսիս-հարավ միջազգային երթուղու ձևավորման շուրջ

ՀՀ-ն Իրանի հետ ակտիվ բանակցություններ է վարում Հյուսիս-հարավ միջազգային 
երթուղու ձևավորման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է խորացնել Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները և այդ նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացման նպատակով 2021 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիին, հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Այդ հանդիպումներում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց, որ տարեվերջին Իրանի կառավարությունն ընդունել է որոշում Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ, հայկական կողմից քննարկվում է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը:

«Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]