Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բելառուսը սահմանում է որոշ ապրանքների արտահանման արգելք

Բելառուսը սահմանում է որոշ ապրանքների արտահանման արգելք

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն երկու հրամանագիր է ստորագրել, որոնցով ժամանակավոր արգելվում է արդյունաբերական առանձին ապրանքների, ինչպես նաև հացահատիկի վերամշակման միջոցով ստացված արտադրանքի արտահանումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը։

«Առաջինը կենդանիներին կերակրելու համար նախատեսված վերամշակված հացահատիկի արտադրանքի արտահանման արգելքն է։ Այն վերաբերում է նաև կերերի արդյունաբերության համար նախատեսված սպիտակուցային հումքի արտահանմանը»,-ասված է հայտարարությունում։

Կառավարությունը տեղեկացրել է, որ երկրորդ փաստաթղթով արգելվում է արդյունաբերական ապրանքների առանձին տեսակների արտահանումը պետության տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթում խոսքը 254 տեսակի ապրանքի մասին է։

Երկու փաստաթղթով նախատեսված արգելքը սահմանվում է 6 ամսով։ Ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից հետո։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am