Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միրզոյանը վերահաստատեց «Շուշիի հռչակագրի» առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը

Միրզոյանը վերահաստատեց «Շուշիի հռչակագրի» առնչությամբ Հայաստանի 
դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դիրքորոշումը Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել, Հայաստանի դիրքորոշումն արտահայտված է ԱԳՆ-ի՝ դեռ նախորդ տարվա հունիսին արած հայտարարությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին:

Պատգամավորն ընդգծեց՝ «Շուշիի հռչակագիրը» պարունակում է հակահայկական, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պարունակող դրույթներ, ապա հիշեցրեց, որ այն վավերացվել է Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների կողմից, դրանից հետո այն ստորագրվել է նաև Թուրքիայի նախագահի կողմից: Պատգամավորը հետաքրքրվեց, թե  ՀՀ ԱԳՆ-ի 2021-ի հունիսի հայտարարությունից հետո որևէ գործողություն, արձագանք՝ ԱԳՆ-ի մակարդակով տրվե՞լ է, թե՞ ոչ:

Միրզոյանն ի պատասխան ընդգծեց. «ՀՀ դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել»:

Վարդևանյանը նկատեց՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությամբ գնահատական տրվել է, երբ  այդ հռչակագիրը եղել է զուտ հռչակագրի մակարդակում, հետաքրքրվեց՝ երբ այն վավերացվել է, ստորագրվել , ինչ-որ իմաստով ավելի բարձր իրավաբանական մակարդակ է ստացել, արդյոք դրան չպե՞տք է հաջորդի մեկ այլ դիրքորոշում:

Միրզոյանը ընդունեց՝ պատգամավորի ասածի մեջ լուրջ տրամաբանություն կա: «Մենք պետք է հասկանանք, թե էլ ավելի դատապարտող, էլ ավելի սուր գնահատական տվող հայտարարությունն ի՞նչ է ավելացնելու և ո՞ւմ օգտին այս խաղի մեջ, եթե սա կարելի է խաղ անվանել»,- ասաց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]