Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

WikiLeaks -ի հիմնադիր Ասանժը ամուսնացել է Լոնդոնի բանտում

WikiLeaks -ի հիմնադիր Ասանժը ամուսնացել է Լոնդոնի բանտում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով Լոնդոնի Բելմարշ բանտում է, կալանավայրում ամուսնացել է իր փաստաբանի՝ Ստելլա Մորիսի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ արարողությունն անցկացվել է երկու վկայի և ևս չորս հրավիրվածի ներկայությամբ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բանտի ղեկավարությունն արգելել է տարածել հարսանիքի ժամանակ արված լուսանկարները:

Ասանժին աջակցելու նպատակով բանտի շենքի մոտ հավաքվել են մի քանի տասնյակ ակտիվիստներ:

39-ամյա Ստելլա Մորիսը հայտնել էր, որ Ասանժի հետ ծանոթացել է 2011 թվականին, իսկ 2015-ից նրանք արդեն սկսել են հանդիպել: Զույգը երկու երեխա ունի, ովքեր լույս աշխարհ են եկել Ասանժի՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվելու ընթացքում:

Ասանժը, ով 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել էր սեռական ոտնձգությունների ու բռնաբարության մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ զգուշանալով արտահանձնումից:

2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան ԱՄՆ պահանջով ձերբակալել էին: Այդ օրվանից ի վեր նա գտնվում է Լոնդոնի Բելմարշի խիստ ռեժիմով բանտում: Արտահանձնման հարցով լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ից: Դրանից հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժի դեմ մեղադրանքներ են ներկայացրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքը խախտելու համար:

ԱՄՆ արտահանձնելու պարագայում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]