Ասադը խոսել է Մերձավոր Արևելքի երկրների կողմից ԱՄՆ աջակցությանն այլընտրանք փնտրելու անհրաժեշտության մասին
21:31, 23 Մարտ 2022
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի և Աֆղանստանի շուրջ իրադրությունը ստիպում է Մերձավոր Արևելքի երկրներին ԱՄՆ աջակցությանն այլընտրանք փնտրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Աֆղանստանում ԱՄՆ պարտությունից հետո և հատկապես Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն կարող որևէ կերպ ազդել միջազգային իրադրության վրա: Այդ իսկ պատճառով տարածաշրջանի երկրները փնտրում են նոր միավորումներ՝ որպես այլընտրանք ամերիկյան կողմի աջակցության»,- հայտարարել է Ասադը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում