1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան հերքել է Ուկրաինային S-400-ներ փոխանցելու վերաբերյալ լուրերը

Թուրքիան հերքել է Ուկրաինային S-400-ներ փոխանցելու վերաբերյալ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ  Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված S-400 ՀՕՊ համակարգերը Ուկրաինային փոխանցելու գաղափարն իրատեսական չէ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այս մասին Ալթունը գրել է՝ ի պատասխան մարտի 18-ին ամերիկյան Wall Street Journal թերթում այս թեմայով հրապարակված հոդվածի։

Մեկնաբանելով հոդվածը՝ Ալթունը նշել է, որ այս գաղափարը, թեև այսօր բավականին անիրատեսական է, սակայն հնարավորություն է տալիս քննարկելու այն խնդիրները, որոնց հետ Թուրքիան վերջին շրջանում առնչվում է Արևմուտքի հետ հարաբերություններում։

Նա հիշեցրել է, որ Անկարայի կողմից Ռուսաստանի Դաշնությունից С-400-ի ձեռքբերումը հարկադրված քայլ էր՝ ԱՄՆ-ի կողմից Patriot-ը վաճառելուց հրաժարվելու պատճառով։

«Վաշինգտոնն անտեսում է այն փաստը, որ նախքան ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման որոշում կայացնելը, Թուրքիան բանակցել է ԱՄՆ-ի հետ, սակայն ամերիկյան կողմը հրաժարվել է վաճառել Patriot-ը»,-հավելել է նա:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Անկարայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումը Ուկրաինային կբավարարի Ուկրաինայի հրատապ կարիքները և «կկարգավորի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև»՝ ճանապարհ հարթելով ամերիկյան Patriot համակարգերի և Patriot համակարգերի վաճառքի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]