Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Հայաստանի ընտրանին Բիչախչյանի միակ գոլի շնորհիվ հաղթեց Չեռնոգորիային

Հայաստանի ընտրանին Բիչախչյանի միակ գոլի շնորհիվ հաղթեց Չեռնոգորիային

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղի շրջանակներում Երևանում ընդունեց Չեռնոգորիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2022 թվականի առաջին խաղում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից րոպեների առաջ անսպասելի վնասվածք ստացավ Անդրե Չալըշըրը և նրան փոխարինեց Ստյոպա Մկրտչյանը, ով նորամուտը տոնեց թիմի կազմում: Մեկնարկային րոպեներին երկու հավաքականները փոխանակվում էին գրոհներով, որոնք սուր չէիր անվանի: Բայց Հայաստանի ընտրանին 19-րդ րոպեին օգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունը՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Վահան Բիչախչյանը՝ առաջ մղելով հավաքականին:

Երկրորդ կեսի մեկնարկին Չեռնոգորիան մեծ ուժերով սկսեց գրոհել: Սակայն խաղակեսի միջնամասում հավասար պայքար էր ծավալվել: Խաղի վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց ընտրանու կազմում իր նորամուտը նշող Ստյոպա Մկրտչյանը: Ի վերջո` հաշվի մեջ այլ փոփոխություն չեկավ և Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիային նվազագույն հաշվով:

Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հետ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]