Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

FLYONE ARMENIA-ն իրականացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի չարտերային չվերթը

FLYONE ARMENIA-ն իրականացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի չարտերային չվերթը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FLYONE ARMENIA ավիաընկերութունը մարտի 27-ին իրականացրել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի չարտերային չվերթը դեպի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային թիմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրադարձության կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշել է. «Մեր համար պատիվ ու պատասխանատվություն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ է վստահել հավաքականի համար այս չվերթների կազմակերպումը: Մեր ավիաընկերությունը դրանք իրականացնելու է ամենաբարձր մակարդակով: Ֆուտբոլի մեր ազգային թիմին մաղթում ենք նորանոր հաղթանակներ, իսկ ֆուտբոլասերներիս՝ բազում բերկրալից պահեր»:



FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշելէ. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս համագործակցությունը մեծ կարևրություն ունի FLYONE ARMENIA-ի համար։ Մենք ուրախ ենք  աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին` ապահովելով որակյալ և անխափան թռիչքներ»։

* * *

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։


FLYONE ARMENIA ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Լիոնը և Ստամբուլը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:

FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]