Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

«Կոդա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի են «Օսկար»-ի մրցանակակիրների անունները

«Կոդա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի են «Օսկար»-ի մրցանակակիրների անունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ մարտի 27-ին, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog)  ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացավ միայն մեկ մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

«Լավագույն դերասան» համարվեց  Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքան» ֆիլմի համար (King Richard):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը տրվեց Ջեսիկա Չեսթեյնին «Թեմի Ֆեյի աչքերը» (The Eyes of Tammy Faye) ֆիլմում կերտած դերի համար:

Ամենաշատը «Օսկարի» արժանացած ֆիլմը  «Դյունա»-ն էր (Dune): Այն մրցանակներ ստացավ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։

Հաղթողների ցանկին հնարավոր է ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Մրցանակաբաշխությունը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]