Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆուտբոլի ազգային ընտրանին Օսլոյում է

Ֆուտբոլի ազգային ընտրանին Օսլոյում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Թիմը կհանգրվանի Օսլոյի «Ռեդիսոն Բլու Նիդալեն» հյուրանոցում: Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Հայաստանի Մ-21 հավաքականն էլ արդեն Սերբիայում է: ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում ընտրաին կխաղա Սերբիայի Մ-21 ընտրանու հետ: Հավաքականը հյուրընկալվել է Բաչկա Տոպոլայի «Կաստել» հյուրանոցում: Հայաստան Մ-21- Սերբիա Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]