Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանի «Պոնտի» հունական համայնքը տոնում է Օսմանյան կայսրության լծից ազատագրման 201-ամյակը

Երևանի «Պոնտի» հունական համայնքը տոնում է Օսմանյան կայսրության լծից 
ազատագրման 201-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Պոնտի» հունական համայնքը վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում տոնեց Օսմանյան լծից ազատագրման տարեդարձը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հունական համայնքի նախագահի օգնական Մարինա Գեորգեատին նշեց, որ այս տարի լրանում է Օսմանյան կայսրության լծից հույն ազգի ազատագրման 201-ամյակը:

«1821 թվականի մարտի 25-ը համարվում է Հունաստանի ազատագրման պայքարի սկիզը: Հույները 400 տարի օսմանյան կայսրության լծի տակ են ապրել և հենց 1821 թվականի մարտի 25-ին էլ նրանց հաջողվել է ազատագրվել լծից»,-ասաց նա՝ հավելելով, որ տոնակատարությունն ամեն տարի նշանավորվում է ուրախ երգ ու պարով: Այն մեծ շուքով տոնում են ոչ միայն Հունաստանում, այլև սփյուռքի հունական համայնքներում:

Մարինա Գեորգեատիի խոսքով՝ մարտի 25-ը հույների համար ոչ միայն ազատագրական օրվա հետ է կապվում, այլև կրոնական տոն է: «Այդ օրը Գաբրիել հրեշտակը Մարիամ Աստվածածնին հայտնվեց և լուր բերեց, որ նա պետք է որդի ունենա»,-նշեց նա:

Հունական համայնքի ներկայացուցիչը հավելեց, որ Երևանի «Պոնտի» հունական համայքնը իր գործունեությունը ծավալում է ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում, որտեղ ամեն կիրակի կազմակերպվում են հունարեն լեզվին և մշակույթին նվիրված անվճար դասընթացներ:

«Պոնտի» հունական համայնքը մոտ 200 ներկայացուցիչ ունի Հայաստանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]