Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Ինձ հետ մնա» երգի տեսահոլովակը

Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Ինձ հետ մնա» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Երգահան, երգիչ Վահագ Ռաշը, որին մեծ ճանաչում բերեց Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծության հիման վրա գրված երգը, երաժշտասերների դատին է հանձնել «Ինձ հետ մնա» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Մինչ հանդիսատեսին հասնելը, երգը երկար ճանապարհ է անցել։ Վահագ Ռաշը նշում է, որ երգի վրա սկսել է աշխատել 6 կամ 7 տարի առաջ։ Խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է։

«Չեմ կարող հիշել՝ երաժշտությունն էր առաջինը ստեղծվել, թե բառերի մի հատվածը։ Երգի փոքր կտորը տարիներ հետո գտա իմ արխիվից, մոտ մեկ տարի առաջ էր՝ ուղարկեցի Տաթևին, և երկուսս էլ հասկացանք, որ երգը պետք է կյանքի կոչել։ Սկսեցինք աշխատել թե՛ երաժշտության, թե՛ բառերի վրա։ Վերջնական տեսք ստանալուց հետո հանձնեցի Կարեն Արզումանյանին՝ գործիքավորման համար, հետո Սերգեյ Գասպարյանը կատարեց ձայնագրությունը, ավելացրինք կենդանի թավջութակի նվագակցություն, որը նվագեց Սիփանը և ստացանք երգի վերջնական տարբերակը»,-պատմում է Ռաշը:

Երգիչը հոլովակ նկարահանելու նպատակով դիմել է Մարիամ Գրիգորյանին: Նրա խոսքով` հոլովակի պարային հատվածը վստահել են բալետի արտիստներ Րաֆֆիին և Սուսաննային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]