Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Արդար խաղաղությունը հաղթանակ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Էրդողան

Արդար խաղաղությունը հաղթանակ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի համար. 
Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ուկրաինայում հրադադարը և խաղաղությունը բխում են սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ճգնաժամի առաջին իսկ օրվանից մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել՝ կանխելու առճակատման սրումը։ Անկարան արել է այն ամենը, ինչ մեզանից պահանջում են բարիդրացիության, բարեկամության, հումանիզմի սկզբունքները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ 

Նրա խոսքով՝ Անկարան հավատարիմ է արդար դիրքորոշմանը բոլոր միջազգային հարթակներում՝ ձգտելով հաշվի առնել երկու կողմերի շահերը, իրավունքները և դիրքորոշումները։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ կողմերը կարող են դադարեցնել ողբերգությունը։

«Արդար խաղաղությունը կլինի բոլոր կողմերի հաղթանակը, և շարունակվող բախումները կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերի: Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացն այն մակարդակի վրա է, որտեղ հնարավոր են կոնկրետ արդյունքներ։ Համաշխարհային հանրությունը Ստամբուլում կայացած հանդիպման մասնակիցներից դրական որոշումներ է ակնկալում»,- ընդգծել է նա։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]