Արտաշես Թումանյանն Իրանում քննարկել է ՀՀ-ի հետ տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
17:06, 29 Մարտ 2022
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մարտի 28-ին ԻԻՀ-ում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում