Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտը առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում գրավել է առաջին տեղը

Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտը առարկայական օլիմպիադայի 
հանրապետական փուլում գրավել է առաջին տեղը

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի  մարզի  Լճաշեն  գյուղի  Ա. Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ  դպրոցի իններորդ դասարանի աշակերտ Լիանա Նավասարդյանը 2021-2022  ուստարվա «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի    օլիմպիադայի  հանրապետական  փուլում 20  միավորով  գրավել է    առաջին    տեղը` արժանանալով  առաջին     կարգի  դիպլոմի  եւ  անվանական  կրթաթոշակի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, այս  փայլուն  հաղթանակի  մեջ  իր  անփոխարինելի  դերն  ունի  դպրոցի «ՀԵՊ»  առարկայի  ուսուցչուհի   Քնարիկ  Քոչարյանը,  ում  անմնացորդ  նվիրումն  իր   ցանկալի  պտուղներն  է  տալիս  մատաղ  սերնդի  կրթության  եւ  դաստիարակության  գործում:

«Բազմավաստակ  ուսուցչուհին  իր  առարկայի  հանդեպ  արթնացնում  է  սեր  ու  նվիրում, արժեւորում առարկայի դերն  ու  նշանակությունը ազգի  պահպանման  ու  զարգացման  գործում:  Ամենեւին էլ պատահական չեն  հաջողությունները. ամեն  տարի  Քնարիկ  Քոչարյանի  սաները  հանրապետական  օլիմպիադայում  գրավում  են  պատվավոր  տեղեր` բարձր անուն  ու  ճանաչում բերելով  թե՛ Գեղարքունիքի մարզին,  թե՛  Լճաշեն  գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի  անվան միջնակարգ դպրոցին: Մենք հպարտանում ենք նման հաջողություններով ու շատ ենք ոգեւորված»,-ներկայացրեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]