Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 46  քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկում հասել է 140 հազար 109-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 2743 նոր դեպք, որից 355-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 156 հազար 746 դեպքից 6 մլն 863 հազար 248-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1477 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 63 մլն 872 հազար 818 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 56 մլն 810 հազար 058 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 26 մլն 109 հազար 681-ի:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]