1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. նա եզրափակիչում հաղթեց թուրք մարզիկին

Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. նա եզրափակիչում հաղթեց թուրք մարզիկին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայիառաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց թուրք  Սուլեյման Աթլիի հետ և ժամանակից շուտ`15:3 հաշվով հաղթեց նրան:

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Նախօրեին Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը ուժերը չափեց Վրաստանից Զուրաբ Յակոբիշվիլիի հետ ուզիջեց 1:2 հաշվով: Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն, ով մրցեց Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչելի հետ ու առավելության հասավ 6:2 հաշվով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]