1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել, դեռևս հայտնի չէ։

Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն։

 Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։

Անդրանիկ Փիլոյանը 2020 թվակականի հուլիսի 7-ից զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Նրան շնորհվել է  «Ազգային հերոս» բարձրագույն կոչումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]