Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով․ ՊԵԿ նախագահ

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ 
դրամով․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետբյուջեի եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մի քանի օր առաջվա դրությամբ գերակատարվել է։ Վաղը կամփոփենք ամբողջական տվյալները։ Խոսքը առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդ դրամով գերակատարելու մասին է այն պարագայում, որ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը։ Այսինքն, մոտ 6 միլիարդ չստանալու դեպքում մի քանի միլիարդով կգերակատարենք առաջին եռամսյակի ցուցանիշը»,- ընդգծեց Բադասյանը։

Ինչ վերաբերվում է հոռետեսական սպասումներին, Բադասյանը նշեց, որ դա մյուս եռամսյակներին է վերաբերվում։

Վարչապետը իր հերթին նշեց, որ չունի հոռետեսական սպասումներ, շատ լավատեսական է տրամադրված, այդ թվում՝ ՊԵԿ նախագահի հետ ունեցած աշխատանքային քննարկումներում։

Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ի գումարներին, վարչապետը նշեց, որ այսպես, թե այնպես կստանան, խնդիրը տեխնիկական է։

« Կարևոր արձանագրում է, որ մենք այդ եկամուտը չենք ստացել, բայց ,միևնույն է, պլանը գերակատարվել է։ Հույս ունենք, որ այս տեմպով էլ առաջ կշարժվենք»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]