Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում. Արցախի Թեմը միասնական աղոթքի կոչ է անում

Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում. Արցախի Թեմը 
միասնական աղոթքի կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը հայտարարություն է տարածել՝ արցախահայությանը դիմելով միասնական աղոթքի կոչով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է թեմի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը դիմում է արցախահայությանը միասնական աղոթքի կոչով՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար:

Միասնական աղոթքը տեղի կունենա սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին, երեկոյան ժամը 19:00-ին (ապրիլի 11-16-ը՝ ներառյալ):

Խնդրում ենք ողջ արցախահայությանը, բոլոր Աստվածավախ ու հայրենասեր գիտակից մարդկանց «Միասնական Աղոթքի» ժամին թողնել կողմնակի զբաղմունքներն ու գործերը և մասնակցել այս սրբազան Ուխտին:

Մեր կարգախոսն է՝ «Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»:

«Թո'ղ Աստված պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…»,- »,- նշված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի տարածած հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am