Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գաբրիել Սարգսյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը առաջատարների խմբի մեջ է և ունի 4,5 միավոր: Նույնքան միավոր ունեն ևս 4 շախմատիստ:

4 միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն  այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]