Հարավային Կորեայում ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ Է բախվել օդում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի KT1 մոդելի երկու վարժական ինքնաթիռներ օդում բախվել են վարժանքների ընթացքում եւ ընկել Սաչհոն քաղաքից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են հարավկորեացի զինվորականները:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ մի ինքնաթիռն ապրիլի 1-ին մոտավորապես 13:36-ին (Երեւանի ժամանակով 08:36-ին) ընկել Է բրնձի դաշտում, որը գտնվում Է Կյոնսան-Նամդո նահանգի Սաչհոն քաղաքի շրջանում: Միջադեպի վայր Է թռել երկու ուղղաթիռ, մեկնել Է 35 հրշեջ: «Ապրիլի 1-ին մոտավորապես 13:35-ին ռազմաօդային ուժերի KT1 երկու ինքնաթիռ Սաչհոնում բախվել են վարժանքների ընթացքում եւ կործանվել:
Մենք պարզում ենք օդաչուների վիճակը եւ այն, թե տարհանվել են նրանք արդյոք»,-զինվորականները լրագրողներին հայտնել են հաղորդագրության մեջ: Ինչպես գրում Է «Ռյոնհապ» գործակալությունը, երեք օդաչու զոհվել Է, մեկը ծանր վերքեր Է ստացել: KT1 ուսումնավարժական ինքնաթիռը մշակվել Է KAI ընկերության կողմից Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի համար: Այն ամբողջովին հարավկորեական արտադրության առաջին ինքնաթիռն Է ռազմական կարիքների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: