Քաղաքականություն

ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումը և կոչ անում ուշադրություն դարձնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումը և կոչ անում ուշադրություն դարձնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության «Թվիթեր»-ի գրառման մեջ:

«Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Կոչ ենք անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և վերահաստատում աջակցությունը բոլոր առկա խնդիրների դիվանագիտական լուծմանը»,- նշված է գրառման մեջ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում