Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ձեր բայրաքթարները սպանում են մեր զինվորներին. Թուրքիայում ՌԴ դեսպան

Ձեր բայրաքթարները սպանում են մեր զինվորներին. Թուրքիայում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսեյ Երխովը նշել է, որ թուրքական «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումը Ուկրաինա ցավագին է ընդունվում ռուս հասարակության կողմից։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lenta.ru-ն:

«Չեմ կարող չանդրադառնալ մի հարցի, որն ինձ այստեղ հաճախ են տալիս՝ ինչպե՞ս ենք վերաբերվում թուրքական բայրաքթարների մատակարարմանը Ուկրաինային: Ես լիովին անկեղծ կլինեմ՝ դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավալի են այդ մատակարարումները ընկալվում ռուսական հասարակության կողմից: Նրանք չեն ըմբռնում,  որ օրինակ՝ «բիզնեսը բիզնես է», քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, և այդ պատճառով են դրանք գնում»,-ասել է ՌԴ դեսպանը:

«Ի դեպ, հիշեցնեմ, որ այն երկիրը, որը հավակնում է լինել Թուրքիայի դաշնակիցը, սովորություն ունի շոշափելի քանակի զենք տալ նրանց, ում դեմ կռվում են թուրք զինվորները (մեհմետչիկներ), և դա Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա»,- ասել է  ռուս դիվանագետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]