Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են 
տարածաշրջանում առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:

«Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի վերաբերյալ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]