Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը այցելել է Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալ Վիկտորյա Նուլանդը այցելել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Միացյալ Նահանգները գործարկել են Համատեղ ռազմավարական մեխանիզմ, որն ուղղված է երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։

Այս մասին, ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Համաձայն՝  Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի՝ 2021 թվականի հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների, Թուրքիան և Միացյալ Նահանգները ապրիլի 4-ին Անկարայում մեկնարկեցին Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Այս համատեքստում Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը երկուշաբթի օրը բանակցություններ են վարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:

Կողմերը քննարկել են երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այդ թվում՝ տնտեսական և պաշտպանական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Կողմերը նաև ընդգծել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Տեղեկության համաձայն՝ ԱՄՆ առևտրի փոխնախարար Մարիսա Լագոն ապրիլի 5-6-ը կայցելի Անկարա՝ «ռազմավարական մեխանիզմի շրջանակներում տնտեսական և առևտրային համագործակցության նպատակներն առաջ մղելու համար»։

Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն այս տարի նախատեսում են այս մեխանիզմի շրջանակներում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում անցկացնել։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]