Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Աբովյան, իմ պարի քաղաք». Աբովյանում երրորդ անգամ կանցկացվի պարի փառատոն

«Աբովյան, իմ պարի քաղաք». Աբովյանում երրորդ անգամ կանցկացվի պարի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երեք տարի շարունակ պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին,  Աբովյան քաղաքում կազմակերպվում է «Աբովյան, իմ պարի քաղաք» պարային փառատոնը, որն իր շուրջ է հավաքում  պարավեստի ներկայացուցիչնրին ու սիրահարներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2022-ին փառատոնը կանցկացվի  ապրիլի 29-ից մայիսի 1-ը:

«Փառատոնի շրջանակում կլինեն վարպետության դասեր, ներկայացումներ, քննարկումներ, համերգային ծրագրեր և, իհարկե, գալա համերգ։ Վստահ ենք, որ կկարողանանք աբովյանցիներին արվեստով և պարային ռիթմով հագեցած օրեր նվիրել»,-նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդգար Կարապետյանը։

Նրա խոսքով՝ փառատոնի այս տարվա մեծ ձեռքբերումներից են «Էնիգմա» և «ԻՌՄԱՆ» ներկայացումների ցուցադրությունը:

Փառատոնն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]