Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լաստանավային փոխադրումների սուբսիդավորումը կնվազեցնի ռիսկերը. Վահան Քերոբյան

Լաստանավային փոխադրումների սուբսիդավորումը կնվազեցնի ռիսկերը. Վահան 
Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լարսի ավտոճանապարհը երկարատև փակ լինելու վտանգ այս պահին չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում  այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հիմա եղանակային պայմաններն այնպիսին են, որ օրվա ընթացքում կարող է Լարսը փակվել ու բացվել, սակայն այս պահին երկարաժամկետ փակ լինելու վտանգ չկա: Քանի որ Հայաստանում դեռ չենք լուծել այլընտրանքային բեռնափոխադրումների հարցը, հետևաբար այդ ռիսկը միշտ էլ  կա: Եթե կհիշեք, նախորդ տարի ապրիլին Լարսը փակվել էր ու գարնանացանի սերմնացուի մի մասը տեղ չէր հասել»,-ասաց նախարարը:

Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել լաստանավային փոխադրումների սուբսիդավորման ծրագիրը, որը վերջնական  երկրորդ փուլով կհաստատվի մեկ շաբաթ անց: Նա ընդգծեց, որ ծրագրի գործարկմամբ բեռնափոխադրումների ճանապարհային ռիսկերն ավելի քիչ կլինեն:

Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]