Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մակրոնը քվեարկել Է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում

Մակրոնը քվեարկել Է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թեկնածուներից վերջինն է, որը քվեարկել է կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ֆրանսիայի Հանրապետության գործող ղեկավարն իր տիկնոջ՝ Բրիջիթի ուղեկցությամբ ժամանել է երկրի հյուսիսում գտնվող Լե Տուկե քաղաքի ընտրատեղամաս. այդ քաղաքում գտնվում է նրանց ընտանեկան առանձնատունը:

Մակրոն զույգի տան մոտ հավաքվել է կողմնակիցների մեծ բազմություն, որոնց հետ Ֆրանսիայի առաջնորդը ուրախությամբ է շփվել է և լուսանկարվել։ Ընտրատեղամաս ժամանելուց առաջ նա երկար ժամանակ ողջունել է հավաքված ֆրանսիացիներին, սեղմել նրանց ձեռքերը, ինքնագրեր բաժանել։

Ինչպես նշում են դիտորդները, Մակրոնն ավանդաբար քվեարկում է օրվա կեսին: BFMTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ օրվա երկրորդ կեսին Մակրոնը կվերադառնա Փարիզ, որտեղ կհետևի ընտրությունների արդյունքներին:

Կիրակի առավոտից քվեարկել են նախագահի պաշտոնի մյուս թեկնածուները։ Փարիզում իր ձայնն առաջինը տվել է «Սոցիալիստների» թեկնածու Անն Իդալգոն։

Ֆրանսիայի մայրցամաքային հատվածում տեղամասերը բացվել են կիրակի 08.00-ին (10.00-ին՝ Երևանի ժամանակով)։ Ֆրանսիական համայնքների մեծ մասում քվեարկել հնարավոր կլինի մինչև 19.00-ը (Երևանի ժամանակով 21.00-ը): Իսկ մեծ քաղաքներում, այդ թվում ՝ Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիցցայում, Բորդոյում, Թուլուզում և այլ քաղաքներում ընտրատեղամասերը կաշխատեն մինչև 20.00 (22.00՝ Երևանի ժամանակով)։ Ընտրատեղամասերի փակումից հետո պետք է հրապարակվեն exit poll-ի տվյալները և քվեարկության նախնական արդյունքները։

ՆԳՆ տվյալներով՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը ժամը 12.00-ի (Երևանի ժամանակով 14.00-ի) կազմում է 25,48%, ինչը 3%-ով ցածր է, քան 2017-ին:

Ֆրանսիացիները պետության ղեկավարին ընտրում են 5 տարի ժամկետով։ Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի բացարձակ մեծամասնություն (50% գումարած մեկ ձայն), ապա կանցկացվի երկրորդ փուլը։ Այն նախատեսված է ապրիլի 24-ին։

Առաջին փուլում բարձրագույն պետական պաշտոնին հավակնում է 12 քաղաքական գործիչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]