Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Podcast-100 գաղափար. Երիտասարդ մասնագետի առաջարկած նոր ծրագիրը կնպաստի շուկայից վտանգավոր դեղորայքի արագ դուրսբերմանը

Podcast-100 գաղափար. Երիտասարդ մասնագետի առաջարկած նոր ծրագիրը կնպաստի 
շուկայից վտանգավոր դեղորայքի արագ դուրսբերմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում օր օրի ավելացող նոր հիվանդությունների հետ մեկտեղ մեծանում է  նաև շրջանառությունը դեղերի շուկայում, ինչի հետևանքով այն ամբողջապես վերահսկելը դառնում է շատ բարդ: Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական համակարգում էլեկտրոնային համակարգի ներդրման և հետկանչի կառավարման  արդիականացման նոր գաղափարի շուրջ «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք նախագծի հեղինակ, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասնակից դեղագետ Մհեր Մինասյանի հետ:

Դեղերի շրջանառության ոլորտում՝ վերահսկողական համակարգում, էլեկտրոնային համակարգի ներդրման և հետկանչի կառավարման  արդիականացման նախագծի վրա Մհեր Մինասյանը սկսել է աշխատել մասնագիտական գործունեության ընթացքում, երբ սկսել է ուսումնասիրություններ անել  բացահայտելու համար տվյալ ոլորտում առկա խնդիրները:

«Նախ ասեմ, որ դեղերի հետկանչը  որակի ապահովման համակարգի բաղկացուցիչ մաս է, որի բուն նպատակն է անորակ դեղերի դուրսբերումը շրջանառությունից: Ուսումնասիրությունները իրականացրել եմ տարբեր ուղղություններով և դրա արդյունքում բացահայտեցի մի շարք խնդիրներ: Ենթադրենք ունենք մի կազմակերպություն և ինչ-ինչ պատճառներով հայտնի է դարձել, որ շուկայում առկա շրջանառության  մեջ գտնվող դեղերը ունեն որակի անհամապատասխանություն, տվյալ պարագայում կազմակերպությունը ըստ կարգի պետք է իրականացնի տվյալ դեղի շուկայից դուրսբերումը, որը պահանջում է որոշակի ժամանակ: Այս գործընթացը բավականին ռիսկային է, որովհետև շատ հնարավոր է ունենանք այնպիսի դեղեր, որոնք մարդու առողջությանը հասցնում են վնաս, իսկ  ուշանալու պարագայում կարող են  լինել վատ հետևանքներ»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ իր կողմից առաջարկվող  գաղափարը վերաբերվում է այս ամբողջ գործընթացի՝ էլեկտրոնային  համակարգի միջոցով կառավարմանը: Եթե կազմակերպությունը այն բոլոր փաստաթղթերի համար ծախսում է ժամանակ, դիմում է համապատասխան մարմիններին հանձնարարական ստանալու համար, որը բավականին ծախսատար և ժամանակատար է, այս համակարգի միջոցով այդ գործընթացը արագանում է, և ստեղծում է մի այնպիսի համակարգ, որտեղ այդ բոլոր փաստաթղթերի շրջանառությունը իրականցվելու է զուգահեռ կերպով և շատ արագ:

«Եթե պահանջվելու էր 10 հոգի այդ փաստաթղթավորելու գործընթացը  իրականացնելու համար, հիմա այդ ամենը համակարգը ավտոմատ  կերպով հասկանալու է և արագ իրականացնելու է»,-ասաց Մհեր Մինասյանը:

Մասնագետը հավելեց, որ նախագծի նախնական ուսումնասիրությունները, խնդիրների հավաքագրումը և աշխատանքի պլանավորումը արդեն իրականացվել է, այժմ աշխատում են ծրագրային մասի ապահովման ուղղությամբ:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20 անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ: 2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

 Գայանե Գաբոյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]