1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հավատարիմ ենք մնալու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության համար պայքարին. Արցախի նախագահ

Հավատարիմ ենք մնալու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա 
անկախության համար պայքարին. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունը տեղեկացնում է, որ քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։

Իր խոսքում երկրի ղեկավարը անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձունքի հատվածում հակառակորդի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։ Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։

Նախագահը վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարմությունը Արցախի Հանրապետության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին և ընդգծել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ Կառավարությունը շարունակաբար աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին և նշել, որ արդեն աշխատանքներ են տարվում արևային էներգետիկայի զարգացումը, փոքր ՀԷԿ-երի, անտառային ու բնական այլ ռեսուրսների և հողատարածքների ռացիոնալ օգտագործումն ապահովելու ուղղությամբ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախանշված ծրագրի համաձայն՝ իրականացվելու են ենթաշրջանային և ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները։

Հանդիպումից հետո նախագահ Հարությունյանը Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, որտեղ մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի եկեղեցիներում հնչող միասնական աղոթքին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]