Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փառուխում իրավիճակն այս պահին հանգիստ է. վիրավորված զինծառայողի վիճակը կայուն է

Փառուխում իրավիճակն այս պահին հանգիստ է. վիրավորված զինծառայողի վիճակը 
կայուն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փառուխի տարածքում  վիրավորում ստացած Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի վիճակը կայուն է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախից:

Արցախից նաև հայտնեցին, որ  Փառուխում այս պահին իրավիճակը հանգիստ է;

ԼՂ-ում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախումբը ապրիլի 12-ին հայտարարել էր, որ անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող էր վիրավորվել։

Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել էր միջադեպը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]