Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրվեն ՌԴ խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ. ԱՀ նախագահը՝ ՊԲ հրամկազմին

Պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրվեն ՌԴ խաղաղապահ զորակազմի 
գործառույթների հետ. ԱՀ նախագահը՝ ՊԲ հրամկազմին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]