1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային 
սուբսիդավորման ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշակի փոփոխություններ կկատարի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Եթե մենք նախորդ տարիներին ուղղակի ասում էինք, որ 0 տոկոսով վարկ ենք տալիս, այսինքն` սուբսիդավորումը ամբողջությամբ ենք անում, այս պարագայում ուղղակի նշում ենք այն չափը, որը կառավարությունը սուբսիդավորելու է։ Այսինքն` սահմանամերձ բնակավայրերի ընկերությունների համար` 14 տոկոս, Երևանում ու ոչ սահմանամերձ բնակավայրերում գործող ընկերությունների համար`10 տոկոս։ Եթե գրված է, օրինակ, 15-16 տոկոս, մենք սուբսիդավորում ենք դրա 14 տոկոսը»,– նախագծով առաջարկվող փոփոխությունը ներկայացրեց նախարար Վահան Քերոբյանը։

Բացի այդ, ըստ նախարարի, պետությունը կերաշխավորի վարկի ընդհանուր գումարի մինչև 50 տոկոսը, որը թույլ կտա մթերող ընկերություններին ավելի մեծ ծավալի մթերումներ իրականացնել, եթե դրա կարիքը լինի։

Նախարարը նշեց, որ Կառավարությունը նաև մթերման պայմանագրերի ժամկետներ ու օրինակելի ձևեր է մշակել այս տարի մթերման գործընթացում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

«Դուք գիտեք, որ մենք միշտ խնդիրներ ենք ունենում գյուղացիների ու մթերողների միջև, որոնք մեզ հաճախ ստիպում են գնալ բանակցելու։ Խնդիրն այն է, որ մթերողները շահագրգռված են պայմանագրերը կնքել մթերումից կես ժամ առաջ, որը ոչ թե պայմանագիր է, այլ ստացական։ Դա գյուղացիներին դնում է խոցելի վիճակի մեջ, իրենք որևէ կանխատեսելիություն չունեն, չգիտեն արդյոք կմթերվի, թե ոչ»,– ասաց Քերոբյանը։

Այս իրավիճակից խուսափելու համար կառավարությունը որոշել է սուբսիդավորել միայն այն վարկերը, որոնք կվերաբերեն բանջարաբոստանային և այլ կուլտուրաների համար մինչև հունիսի 1-ը կնքված պայմանագրերին ու խաղողի մթերման համար մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերին։

«Կոչ եմ անում բոլոր մթերողներին օրինակ վերցնել Երևանի կոնյակի գործարանից, որը ունի տասնամյա պայմանագրեր, և որոշակի ժամանակ առաջ արդեն գյուղացիներին տան այն կոմֆորտը, որ գյուղացիները վստահ լինեն, որ մթերման ժամանակ իրենց մթերման տեղը, պայմանները հայտնի են»,- ասաց Քերոբյանը։

Արտահանողների գործող վարկերի մասով ևս Կառավարությունը փոփոխություն է կատարել։

«Գիտեք, որ արտահանողները որոշակի խնդիրներ ունեն, մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանելու համար, և մարտ ամսին արտահանման էական անկում ենք ունեցել։ Այդ էական անկման պատճառով արտահանողների մոտ դրամային հոսքերի խզում է առաջացել, և մենք այս որոշմամբ թույլ ենք տալիս, որպեսզի բանկերը վեց ամիս լրացուցիչ արտոնյալ ժամանակահատված տրամադրեն արտահանողներին»,- եզրափակեց Քերոբյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]