1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումը կայացավ Գեղարքունիքի մարզպետարանում

 «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն  ուղղված 
հերթական հանդիպում-քննարկումը կայացավ Գեղարքունիքի մարզպետարանում

ԳԱՎԱՌ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն  ուղղված հերթական հանդիպում-քննարկումը  կայացավ Գեղարքունիքի մարզպետարանում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների պետեր եւ աշխատակիցներ, մարզի  խոշորացված համայնքների վարչական ղեկավարներ եւ մասնագետներ։ Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ  հանդես եկան  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիաննա Ղահրամանյանը եւ «Օզոնային շերտի պահպանության ծրագրի» տվյալների հավաքագրման փորձագետ Սամվել Գրիգորյանը։

Բանախոսների ներկայացմամբ՝ ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրն ուղղված է   ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոքլորֆտորածխածինների  եւ դրանք պարունակող սարքավորումների  վերաբերյալ տվյալների հավաքագրմանը: Գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում, որը ենթադրում է հիդրոֆտորածխածինների չափաքանակի որոշում՝ հիմքում ունենալով Հայաստանի տնտեսական կարիքների գնահատումն այդ ոլորտում: Հայաստանի պարտավորությունները ծագել են 2019 թվականին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացմամբ: Միջոցառումներն իրականացվելու են Հայաստանի 10 մարզերում եւ Երևան քաղաքում, առաջիկա 3 ամսվա ընթացքում, որին մասնակցելու են մարզպետարանների եւ համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, շրջակա միջավայրի պատասխանատու ներկայացուցիչները, շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները եւ սառնարանային եւ օդորակման ոլորտի մասնագետները:

«Ծրագրի փորձագիտական խումբը ոլորտի մասնագետների ուղեկցությամբ մարզային միջոցառումների շրջանակներում այցելելու է սառնարանային կայանքներ, ինչպես նաեւ օդորակման համակարգերով զինված օբյեկտներ: Հարկավոր է հավաքագրել ճշգրիտ տվյալներ, որոնց հիման վրա էլ ծրագիրը կմշակվի անթերի եւ արդյունավետորեն կդրվի գործողության մեջ։ Իսկ դրա համար անչափ կարեւոր է Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների եւ «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» համակարգողների եւ փորձագետների փոխհամագործակցված աշխատանքը»,- նշեց Լիաննա Ղահրամանյանը։ 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]