Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

N զորամիավորումն ամփոփել է ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատանքների արդյունքները

N զորամիավորումն ամփոփել է ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատանքների 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում ապրիլի 15-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ, ներկայացրել արձանագրված խնդիրների լուծման առաջարկություններ։ Եռամսյակի ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]