Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԱԳ նախարարը գրառում է կատարել

Հունաստանում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԱԳ 
նախարարը գրառում է կատարել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նույն սոցիալական ցանցի իր էջում Հունաստանի ԱԳ նախարարի գրառման թարգմանությունը ներկայացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչության էջի տեղեկացմամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հիշատակի խոսք է հղել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]