Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քեմալ Քըլըչդարօղլուն այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամ

Քեմալ Քըլըչդարօղլուն այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թnւրքիայի գլխավnր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կnւսակցnւթյան (CHP) առաջնnրդ Քեմալ Քըլըչդարօղլnւն մի խnւմբ թիմակիցների եւ կnւսակցnւթյան Ստամբnւլի մասնաճյnւղի պատասխանատnւների հետ Սուրբ Հարության տոնին այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամի կենտրnնատեղի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում, կnւսակցnւթյան Ստամբուլի նահանգային նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի և CHP-ի Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի ուղեկցությամբ, Քըլըչդարօղլուն հանդիպում է ունեցել Հրանտ Դինքի այրի՝ Ռաքել Դինքի nւ հիմնադրամի ղեկավարների հետ։

Շուրջ 40 րոպե տեւած այցից հետո Քըլըչդարօղլուն Ռաքել Դինքի հետ հայտնվել է տեսախցիկների առջև և հայտարարություն արել մամուլի համար։

«Ես եկել եմ ձեզ ասելու, որ մենք պայքարելnւ ենք մեր իշխանության որոշ մութ ուժային կենտրոնների դեմ և հետn առերեսվելnւ՝ տnւժածների եւ նրանց ընտանիքների հետ»,-ասել է  նա:

Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հիմնական նպատակն է լինելnւ պայքարը մութ շրջանակների դեմ։

« Այn՛, Հրանտ Դինքի մարդասպանը հայտնի է, ձերբակալված է, բայց պետք է պայքարենք nւ գտնենք իրական մարդասպաններին», -նշել է Քըլըչդարօղլnւն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]