1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի ու այլ երկրների մասնագետներն անդրադարձ կկատարեն Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերներին

Հայաստանի ու այլ երկրների մասնագետներն անդրադարձ կկատարեն Հայոց 
ցեղասպանության դասավանդման մարտահրավերներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 20-22-ը կայանալու է միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ ներկայացվելու է 29 զեկուցում: Զեկուցողները Հայաստանի տարբեր հաստատություններից են, կան մասնակիցներ նաև ԱՄՆ-ից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Կամբոջայից, Իսպանիայից, ՌԴ-ից:

«Մի բան է, թե մենք ինչ ենք մտածում, մի բան է, թե մասնագիտական հանրությունն ինչ է մտածում: Շատ կարևոր է լսել մեր գործընկերների՝ հետազոտողների, մանկավարժների կարծիքները: Այսօր անցյալի իրադարձության մասին տեղեկատվություն է մատուցվում երեխաներին: Քանի որ Հայոց ցեղասպանության հիշողությունները մեր ինքնության հենասյուներից մեկն են, շատ կարևոր է, որ տեղեկատվությունը ոչ միայն անցյալի մասին լինի, այլև անցում կատարվի ներկա: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես դա կարելի է անել: Խնդիրն այն է, թե ինչ ես դասավանդում և ինչպես ես դասավանդում: Բացարձակապես խնդիր չի դրվում զոհի կարծրատիպն ամրապնդելու, հակառակը, առաջարկվելու է այնպիսի գիտելիք, որ հպարտության զգացում առաջացնի աշակերտի մոտ: Ներկայացվի, թե հայ ժողովուրդը որքան է կարողացել դիմադրել զենքով, պայքարել առանց զենքի, վերապրել, հաղթանակել: Դրանք կարևոր հատկություններ են, որոնք պետք է հենց այդ տարիքում երեխաներին մատուցել»,- ասաց Հարություն Մարությանը:

Ահա դասավանդողները, հետազոտողները գիտաժողովին փորձելու են վերհանել բացեր, կիսվել փորձով, առաջարկել լուծումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]