Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գուտերեշն աջակցություն է հայտնել Ուկրաինայի հարցով Ստամբուլի բանակցություններին

Գուտերեշն աջակցություն է հայտնել Ուկրաինայի հարցով Ստամբուլի 
բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում աջակցություն է հայտնել Ստամբուլում անցկացվող ռուս-ուկրաինական բանակցություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի լրատվական ծառայությանը:

«Կիրակի օրը գլխավոր քարտուղարը զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել ուկրաինական պատերազմի առնչությամբ Ստամբուլում տեղի ունեցող գործընթացին և հաստատել մարդասիրական միջանցքների ստեղծման անհրաժեշտությունը մարդասիրական օգնության տրամադրման և մարդկանց տարհանման համար»,- ասված է հաղորդագրությունում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանում են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]