Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի կացինը վաճառքի է հանվել

Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի կացինը վաճառքի է հանվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կացինը, որով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմում Ջեք Նիկոլսոնի կերտած կերպարը կոտրում է դուռը, վաճառքի է հանվել ԱՄՆ-ում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 18-ին հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով Gotta Have Rock and Roll աճուրդի տունը:

Աճուրդի կազմակերպչի խոսքով՝ կացինը լավ վիճակում է և կներկայացվի հատուկ շրջանակով՝ ֆիլմից կադրերով: Աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ից: Աճուրդի տունը նախատեսում է կացնի դիմաց առնվազն 100 հազար դոլար ստանալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]