Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Podcast-Sport. Հովհաննես Բաչկովը՝ պրոֆեսիոնալ ռինգում մենամարտի, հետագա անելիքների մասին

Podcast-Sport. Հովհաննես Բաչկովը՝ պրոֆեսիոնալ ռինգում մենամարտի, հետագա 
անելիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Բաչկովը խոսել է նախորդ մենամարտից, Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում նրա հնարավոր մասնակցությունից և հետագա անելիքներից:

«Եթե անկեղծ, դեռևս չգիտեմ՝ կմասնակցեմ Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, թե ոչ»,-ասաց նա:

Բաչկովն անդրադարձավ նաև պրոֆեսիոնալ ռինգում վերջին մենամարտին` շեշտելով, որ առավել մեծ դժվարություն ներկայացրեց այն, որ նախապատրաստական փուլում ընտանիքից հեռու էր:

«10 ռաունդանոց մենամարտում, երբ մրցավարը կանգնեցրեց այն, ես կարծես նոր-նոր էի մտնում պայքարի մեջ: Այդպիսինն էր նոր մարզչի հետ աշխատանքս»,-ասաց նա:

Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում  Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական  նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիային: Պրոֆեսիոնալ ռինգքում առաջին հաղթանակը Հովհաննես Բաչկովը տոնել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]