Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում հունիսին կկայանա Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպություն Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստը

Երևանում հունիսին կկայանա Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպություն 
Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (UNWTO) ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանն ապրիլի 19-ին իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էը տեղեկացնում է, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Զուրաբ Պոլոլիկաշվիլին շնորհավորել է Սոս Ավետիսյանին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։

«Դեսպան Ավետիսյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը, որպես նաև ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի անդամ երկիր, շարունակելու իր նպաստը բերել կազմակերպության նպատակների և ծրագրերի իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև համագործակցությամբ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի՝ հունիսի 1-3-ը Երևանում կայանալիք 67-րդ նիստի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]