Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում փորձում են հասկանալ Ցեղասպանության թեման դասավանդելու լավագույն ռազմավարությունները

Հայաստանում փորձում են հասկանալ Ցեղասպանության թեման դասավանդելու 
լավագույն ռազմավարությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ աշակերտների պարբերական այցելությունները Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ նրանց ուսուցիչների հետ քննարկումները վերջին տարիներին ստիպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասնագետներին և կրթության ոլորտի պատասխանատուներին գալու այն եզրահանգման, որ իսկապես խնդիր կա Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու առնչությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը։ «Մենք հասկացանք, որ խնդիր կա ուսուցիչների համար, խնդիր կա մեզ համար, խնդիր կա մեթոդաբանության տեսանկյունից, եւ այս գիտաժողովը կոչված է անդրադառնալու այդ հարցերին։ Հայաստանյան իրականության մեջ սա թերևս առաջին նման գիտաժողովն է», - բացման խոսքում հայտարարեց ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը։

Լուսանկարները` Հայկ Բադալյանի

Ինստիտուտի ղեկավարի խոսքով` արտերկրից ժամանած հեղինակավոր գիտնականների հետ քննարկումների միջոցով իրենք ցանկանում են պատկերացում կազմել, թե ինչպես է դասավանդվում մարդկության դեմ ոճրագործություններին` ցեղասպանություններին վերաբերող այս խիստ բարդ թեման օտար երկրներում` հայկական միջավայրում եւ ոչ հայկական միջավայրում` նկատի ունենալով այն փաստը, որ օտարերկրյա մասնագետները ներկայացնում են հիմնականում այն ազգերը, որոնք եւս տարբեր ժամանակներում ենթարկվել են ցեղասպանության։

Այդ երկրների թվում են Իսրայելը, Ռուանդան, Կամբոջան եւ այլն։ Այսպիսով, ըստ կազմակերպիչների` գլխավոր խնդիրներից է պարզել` ինչպես անել խուսափելու երեխաների հոգեբանության եւ գիտակցության մեջ զոհի` «ցեղասպանվածի» կարծատիպի ձևավորումից կամ դրա ռիսկերից։ Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ-ի եւ Հայաստանի գիտկոմի օժանդակությամբ։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ հանրակրթական հաստատություններում ցեղասպանության թեմայի դասավանդման մարտահրավերներին նվիրված գիտաժողովը այսօր առավել քան արդիական է։ «Հուսանք, որ այս քննարկումը ուշացած չի լինելու, ավելին` լինելու է մի քննարկում, որը թույլ կտա մեզ ավելի պարզ պատկերացնել առարկայի դասավանդման լավագույն ռազմավարությունները մեր առջև այսօր կանգնած մարտահրավերի պայմաններում», - նշեց փոխնախարարը։

Գիտաժողովին մասնակցում է ցեղասպանության եւ հարակից ոլորտների շուրջ երեսուն մասնագետ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Իսպանիայից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և Կամբոջայից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]