1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ է անցկացվել

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ է 
անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հրապարակելով լուսանկարներ երթից:

Երթի մասնակիցները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից քայլել են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է  կատարվել: Այնուհետև երթի մասնակիցները, ովքեր քայլերթին մասնակցել են «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» գրությամբ պաստառով և Հայաստանի Հանրապետության դրոշներով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ մոմավառություն է արվել:

Ապրիլի 24-ին նախատեսվում է  բողոքի ցույց կազմակերպել Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց: Նույն օրը՝ երեկոյան հիշատակի միջոցառում կկազմակերպվի Ժառանգավորաց վարժարանի տարածքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]