Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հեռուստաաշտարակը հայոց եռագույնի գույներով  լուսավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի առիթով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 20-ին եղել է Նիժնի Նովգորոդում։

ՀՀ կառավարության ղեկավարը նախ այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան, որտեղ ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել արտադրանքին:
Այնուհետև վարչապետը եղել է Նիժեգորոդյան Կրեմլում` ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Կրեմլի արվեստի պետական թանգարանում, Զանգակատանը, Զինվորական փառքի ծառուղում և եղել Միքայել Հրեշտակապետի տաճարում:
Վարչապետն առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ` քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Գործադիրի ղեկավարը եղել է նաև տեղի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում` կատարել մոմավառություն:
Նիկոլ Փաշինյանը Նիժնի Նովգորոդ այցը եզրափակել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքներին, պատասխանել տարբեր հարցերի:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]