1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

44-օրյա պատերազմի առնչությամբ քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ. Արթուր Դավթյան

44-օրյա պատերազմի առնչությամբ քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի 
ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը ունի օբյեկտիվ ապացույցներ, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Կոնկրետ դեպքերով կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել և ոչնչացվել են հայկական պատմամշակութային արժեքներ և ազգային ատելության հողի վրա իրականացվել են բռնություն գործադրելու, խոշտանգման և սպանության գործողություններ»,- ասաց Դավթյանը:

Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած  ահաբեկչական դրսևորումներին:

«Քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ: Հավաքագրված վարձկանները անարգել Թուրքիայի տարածք են տեղափոխվել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով` առանց վերահսկողության և առանց ստուգման, իսկ Թուրքիայից ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան:

Ադրբեջանի տարածքում իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը: Հենց մեր կողմից ձերբակալված սիրիացի վարձկանների ցուցմունքների մեջբերմամբ` հատուկ լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել: Հրահանգավորում են ունեցել թիրախավորել, սպանել, խոշտանգել բնակավայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»,- նշեց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով`44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]