Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Բրիտանացիները հրաժարվում եմ ընտանի կենդանիներից կյանքի թանկացման պատճառով

Բրիտանացիները հրաժարվում եմ ընտանի կենդանիներից կյանքի թանկացման 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի քաղաքացիները սկսել են հրաժարվել ընտանի կենդանիներից, քանի որ կյանքը թանկացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

«Մեզ անհանգստացնում է այն, որ մարդիկ հրաժարվում են ընտանի կենդանիներից ֆինանսական խնդիրների պատճառով: Շատանում է ընտանի կենդանիների թիվը, որոնց սկսում են բուժել տնային պայմաններում՝ ծախսերը կրճատելու նպատակով»,-հեռուստաալիքին հայտնել է Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման թագավորական միության (RSPCA) մամուլի քարտուղար Ռեյչել Ֆրոստը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ շների ապաստարանները երկրում լեփ-լեցուն են:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]